![]() |
||||||||||
|
|
||||||||||
|
|
||||||||||
|
|
||||||||||
"ԿԲ-ի մի հատվածը տեղափոխվելու է Դիլիջան" Դիլիջան քաղաքում մեկնարկել են ֆինանսա-ուսումնական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները, որոնք, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը, կավարատվեն 3 տարուց: Նա նշեց, որ դա իրենց կողմից Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու ծրագրի մաս է կազմում: «ԿԲ-ի մի մասը տեղափոխվելու է Դիլիջան, ինչն իր ազդեցությունը կունենա, որպեսզի հանրապետության բոլոր բանկերը մեծամասնությամբ այստեղ ներկայացված լինեն»,-ասաց Ա. Ջավադյանը: Քաղաքը տարածաշրջանային ֆինասական կենտրոնի վերածելու նախատեսված ծրագրերն անցյալ տարի, ինչպես նշեց ԿԲ նախագահը, հետաձգվեցին` կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Սակայն այժմ դրանք կրկին աշխուժացել են: « Սկզբում ուսումնական միջազգային կենտրոն ենք ստեղծելու, ինչի մասին ավելի մանրամասն հայտարարություններ շուտով կանենք»,-ասաց Ա. Ջավադյանը: Անդրադառնալով տնտեսական ճգնաժամից հետո հայաստանյան բանկային համակարգին` ԿԲ նախագահը մասնավորապես նշեց, որ բանկային համակարգն ակտիվների մասով գրանցել է 25% աճ, վարկավորումը աճել է 14%-ով: «Ամենակարևոր ցուցանիշը ֆինանսական միջնորդությունն է, որ ՀՆԱ նկատմամբ անցել է 40%-ը: Սա լավագույն ցուցանիշներից է ԱՊՀ-ում, Արևելյան Եվրոպայի երկրների շարքում»,-ասաց Ա. Ջավադյանը: Այն, որ մեր բանկային համակարգը բավական լավ ցուցանիշներ է գրանցել, վկայում են նաև միջազգային գործընկերների հայտարարությունները, իսկ դա էլ իր հերթին վկայում է, որ Հայաստանի ֆինանսական, հատկապես, բանկային համակարգը, բավական կայուն է: Ա. Ջավադյանը նաև հավելեց, որ բանկային համակարգն ունի բավական ներուժ` ֆինանսական ճգնաժամի նոր` հավանական ալիքներին դիմագրավելու համար:
|
![]() |
|||||||||