Գները ներառում են էքսկուրսավար, տրանսպորտային միջոց, զովացուցիչ ըմպելիքներ և ուտելիք: Տուրերի գները կախված են զբոսաշրջիկների թվից, զբոսաշրջության ծրագրից և տրանսպորտի տեսակից:
Ուղարկեք զբոսաշրջիկների քանակը, տարիքը(հատուկ տուրերի համար նախատեսված) և ձեր հատուկ նախասիրությունները: |
|
Շիրակի մարզը համարվում է Հայաստանի պատմական եվ ամենահյուրընկալ մարզերից մեկը:Մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արեվմտյան մասում, արեվ մուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, իսկ հյուսիսում՝ Վրաստանի: Մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է՝ Հայաստանի մշակույթի կենտրոնը: Շիրակի մարզը միակ վայրն է, որտեղից երեվում են Անիի ավերակները՝ Թուրքիայի տարածքում գտնվող Հայաստանի նախկին պատմական մայրաքաղաքը:
Մարզը հարուստ է թանգարաններով( ազգային ճարտարագիտական թանգարան, Մերկուրովի անվան թանգարան, Հովհաննես Շիրազի տուն-թանգարան եվ ուրիշներ), պատմական հուշարձաններով (Վարդանանց, Մհեր Մկրտչյան, Մայր Հայաստան եվ այլն): եկեղեցիներով (Յոթ Վերք, Սուրբ Ամենափրկիչ, Հառիճի վանք, Լմբատավանք եվ Մարմաշեն) եվ հրաշալի բնությունով ՝ կանաչապաը հովիտներով եվ կիրճերով, ինչպիսին են Աշոցքի հովիտը եվ Լենգեսի կիրճը: Շիրակի մարզը հայտնի է որպես հումորի կենտրոն եվ համարվում է խաշի հայրենիքը: Այսպիսով մի հեռացեք Հայաստանից առանց համտեսելու Հայաստանի լավագույն խոհանոցը: Ազգային երգն ու պարը, մշակույթն ու ավանդույթները, պատմական հուշարձաններն ու ճարտարապետական լավագույն լուծումները երկար ժամանակ կմնան ձեր հիշողության մեջ: |
 |
Տրամադրում ենք հետեվյալ ծառայությունները` |
|