/ Eng /      





             
 

                      Մեր մասին

   Շիրակի Մրցունակության Կենտրոն Հիմնադրամը (ՇՄԿ) հիմնադրվել է Երկրաշարժի Գոտու Վերականգնման Ծրագրի նախաձեռնությամբ: Հիմանադրամի առաքելությունն է բարելավել Շիրակի մարզի կենսամակարդակը` առավել ուշադրություն դարձնելով աշխատանքային հնարավորությունների զարգացմանը:    Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Շիրակի մարզի տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և համայնքային զարգացման գործընթացներին: ՇՄԿ-ն ունի մարզի բնակչության և կազմակերպությունների հետ աշխատանքի հաջողված բազմամյա փորձ և մեծ պոտենցիալ բարելավելու մարզի տնտեսական և աշխատանքային միջավայրը: 2004թ.-ից ՇՄԿ-ը գործունեություն է ծավալել հետևյալ բնագավառներում`

  • Ներկայացրել է Շիրակի մարզը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող զբոսաշրջիկներին և ներդրողներին, ներառյալ անավարտ շինարարության և վաճառվող հողերի վերաբերյալ ծրագրերը,
  • Խթանել է միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հոսքը դեպի մարզ,
  • Շիրակի մարզկենտրոն Գյումրիում իրականացրել է բարձրորակ քաղաքային միջավայրի ստեղծմանը նպաստող ծրագրեր,
  • Մշակել է Շիրակի մարզի տնտեսական զարգացման ռազմավարություն,
  • Ամրապնդել է կապերը Հայաստանում գործող բարեգործական և կառավարության կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի հետ՝ ի բարօրություն Շիրակի մարզի բնակիչների, ՀԿ-ների և գործարարների,
  • Կազմակերպել է արդյունաբերողների և ծառայություններ մատուցողների մասնագիտացված ցուցահանդես:

ՇՄԿ-ը հետզհետե համբավ է ձեռք բերել որպես տեղական գործարարների, հասարակական կազմակերպությունների և շարքային քաղաքացիների համար գործնական ծառայությունների, փոխառությունների և դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ուսուցման և անձնական զարգացման այլ հնարավորությունների վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուր: Այն հաճախակի այցելատեղ է դարձել միջազգային նվիրատուների և նրանց կապալառուների համար, որոնք ՇՄԿ-ի օժանդակությամբ փորձում են հասկանալ մարզի առաջ ծառացած հիմնահարցերը, գտնել համապատասխան կապեր և տեղեկություններ տարածել իրենց ծրագրերի վերաբերյալ: ՇՄԿ-ի էլեկտրոնային էջ www.shirakinfo.am այցելել են քառասունմեկ երկրներից: Այցելուները օգտվել են քարտեզներից, տեղեկատուներից, ինչպես նաև մարզի մասին այլ տեղեկություններից: