TargetPreview
       



   Շիրակի Մրցունակության Կենտրոնը 2007թ.-ից իրականացնում է ՙՇիրակի մարզում ֆերմերային միությունների ստեղծման՚ ծրագիրը, համաձայն որի Շիրակի մարզի համայնքներում ստեղծվում են ֆերմերային միություններ:
2007թ-ի մարտին հաջողությամբ ավարտվեց ֆերմերային միությունների ստեղծման փորձնական ծրագիրը, որին հետևեց հիմնական ծրագիրը:
Ծրագրի արդյունքում մարզի չորս համայնքներում՝ Ջրափի, Պեմզաշեն, Մեղրաշատ, Ախուրյան, ստեղծվեցին ֆերմերային միություններ՝ կաթի հավաքման կետերի հիման վրա:
Պլանավորվում է օժանդակել ևս 5 ֆերմերային միությունների ստեղծմանը Շիրակի մարզում: Կատարվել են նախնական ընտրության աշխատանքները:
Ֆերմերային միությունների ստեղծման նպատակն է լուծել գյուղում գոյություն ունեցող տնտեսական խնդիրները՝ համախմբելով ակտիվ ֆերմերներին և համայնքի այլ ներկայացուցիչներին: